
Ստամբուլի ոստիկանությունը փողոցային մի թմրավաճառի ձերբակալելուց եւ հարցաքննելուց հետո սկսել է հետեւել հայտնի երգիչների, դերասանների եւ բացահայտել նրանց ներգրավվածությունը թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության մեջ: Ընդհանուր առմամբ ոստականությունը ձերբակալել է մոտ 30 մարդու, որոնց թվում են՝ “Միսս Թուրքիա-2011”-ի երկրորդ տեղը զբաղեցրած գեղեցկուհին, երկրում մեծ ճանաչում ունեցող երգիչներ եւ դերասաններ: