Օգոստոսի 10-ին, ժամը 14.12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի մուտքի դուռը փակվել է, իսկ քաղաքացին մնացել է շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են շենքի մուտքի դուռը, իսկ վերելակ նորոգող մասնագետը դուրս է բերել Լ. Մ-ին վերելակից: