ՀՀԿ-ականների ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումից հետո Հ. Սահակյանին «արգելել» են ֆեյսբուքում «ակտիվ» լինել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է իրենց կուսակից պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը: Իհարկե, խնդիրը դեռեւս Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել, քանի որ վերջինս արձակուրդում է, սակայն ՀՀԿ-ականները փորձում են այս ընթացքում ներքին կարգով խնդիրները լուծել, որպեսզի «շեֆին» ասելիք ունենան:

Տեւական ժամանակ է՝ այս խնդրի առնչությամբ  «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, բայց ապարդյուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հ. Սահակյանին «արգելել» են ֆեյսբուքում «ակտիվ» լինել, ինչի համար վերջինս «ջնջել» է իր էջը:

Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս իր ֆեսյբուքյան էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները սկսել են ֆեյսբուքից արտագաղթել՝ «շառ ու փորձանքից» հեռու լինելու համար:




Լրահոս