Ինտիմ կյանքի` ջրի երես դուրս գալու պատճառով պաշտոնանկություններն ավանդո՞ւյթ են դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից անցել է  մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պաշտոնական պարզաբանում չկա` որն էր նախարարի` աշխատանքից հեռացվելու պատճառը: Այն պահից, երբ հաստատվեց պաշտոնանկությունը, լրատվամիջոցները դրդապատճառների մասին տարբեր վարկածներ շրջանառեցին: Մամուլում լուրեր տարածվեցին, թե Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում ընկած է եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել: Ավելին, ասում են, թե տեսանյութի բովանդակությունը շատ ավելի վատն է, քան, ասենք, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանինը կամ վերջերս հայտնի դարձած սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական պատգամավորներինը:

Նշված վարկածը դեռևս ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ արդեն նախկին նախարարի մասնակցությամբ իսկապես ինտիմ բնույթի տեսանյութեր են տարածվել, ավելին, հայտնվել նախագահի ձեռքում: Ասում են` մեկ տարի պաշտոնավարած նախարարն այլևս հույս չունի, որ Հայաստանում կամ դրսում որևէ պետական պաշտոն կստանա:

Հարկ է նկատել, որ Հովհաննես Մանուկյանը միակ նախարարը չէ, ում կարիերան նման տխուր ավարտ ունեցավ: Բայց այդ թեման այլևս հիշեցնելու կարիք, թերևս չկա:

Մնում է հուսալ, որ նման աղմկալից պատմությունների պատճառով պաշտոնանկությունները մեր երկրում ավանդույթ չեն դառնա:

 




Լրահոս