ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչանյութերի, հատկապես գովազդային վահանակների թվով չի զիջում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Եվ ընդհանրապես, նկատելի է, որ պարոն Հովհաննիսյանը բավական լուրջ գումարներ է ներդրել իր քարոզարշավի վրա: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց թեկնածուի նախընտրական հիմնադրամի միջոցները գոյացել են քաղաքացիների նվիրատվություններից, բացի այդ, 5 մլն դրամ էլ իր հաշվին հանգանակել է անձամբ Ր. Հովհաննիսյանը: «Որեւէ մեկը չի կարող ասել, որ նա սոցիալապես այն վիճակում է, որ չի կարող նման վճարում անել»,-նշեց նա:




Լրահոս