ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կատարել եմ իմ ամենակարեւոր խոստումը՝ լոդրություն, թամբալություն չեն արել, այլ աշխատել ու փորձել եմ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները»:

Սերժ Սարգսյան ilur.am

Չենք կարող չհամաձայնել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքերի հետ, քանի որ, իրոք, երկիրը քանդելու, թալանելու, արտաքին պարտքերն ավելացնելու, բնակչության կենսամակարդակն իջեցնելու հարցում ո՛չ լոդրություն է արել, ո՛չ էլ թամբալություն, աշխատել է ջանասիրաբար, ապահովել իրեն եւ իր շրջապատին: Մնում է՝ գալիք 5 տարիների ընթացքում լուծվի երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրը՝ ապահով Հայաստանին խանգարող անապահով բնակչություն: Այսինքն՝ պետք է ավելանան արտագաղթի ծավալներն այն աստիճան, որ երկրում մնան միայն ինքը եւ իր ապահովված շրջապատը, եւ արդյունքում իսկապես կունենանք ապահով Հայաստան:




Լրահոս