ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաշվի առնելով, որ նախորդ տարի… տնտեսական աճը ապահովել ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին, 2013թ. նույնպես այս շեշտադրումը պահպանելու ենք, փորձելու ենք ձեզ օգնել»:

Տիգրան Սարգսյան news.am

Տիգրան Սարգսյանը կա՛մ երազանքների գիրկն է ընկել, շատ բարձր ախորժակ ունի՝ մտածելով ու հուսալով, որ 2013-ին ինքը կմնա վարչապետ, կա՛մ էլ այնքան է մտածում իր սիրելի ժողովրդի մասին, որ պաշտոնանկությունից հետո էլ պատրաստվում է օգնել նրան սեփական ռեսուրսների հաշվին: Երկրորդ տարբերակը, իհարկե, անհավատալի կլինի նույնիսկ սեփական աչքով տեսնելու դեպքում: Եվ ընդհանրապես, Տ. Սարգսյանից ի՞նչ օգնող, մեկը լինի՝ իրեն օգնի, որ վարչապետ մնա: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը երազում է: Միայն թե հարկ է հիշեցնել՝ շատ երազելու հետեւանքով, ինչպես ժամանակին Հովիկ Աբրահամյանն էր ասել, «… կարող է երազախաբ լինի»:




Լրահոս