ՉԻ ԿԱՐԵԼԻ ՕԳՏՎԵԼ ԴԻՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի  լրագրողին անվանել էր պրաստիտուտկա: «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ ասել էր նա: Արդյունքում «Ժողովուրդ»-ը դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել ե՛ւ օրաթերթից, ե՛ւ լրագրողից:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Որեւէ տարբերություն չկա, թե խոսքը ում է վերաբերվում՝ դա կլինի լրագրող կամ չգիտեմ ով: Կան կոնկրետ վարվեցողության կանոններ, եւ եթե այդ վարվեցողության կանոններում որեւէ բան է փոխվել, ապա պետք է այդ ամենի հետ կապված լինի համապատասխան հասարակական գնահատական: Ստեղծված իրավիճակը լուծելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ դատարան, կա՛մ արտադատական միջոցով կարող է կարգավորել այն: Բայց կարծում եմ, որ դատարանի միջոցով խնդիրը կարգավորելն այս դեպքում շատ ավելի ճիշտ կլինի: Չեմ կարող կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, կսպասենք, կտեսնենք: Օրաթերթը բավարարված կլինի կամ հակառակը՝ մյուս կողմը բավարարված չի լինի, այդ ժամանակ նոր կմեկնաբանենք խնդիրը:

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե բացահայտվի, որ տվյալ անձը մեղավոր է, բնականաբար, նա պետք պատասխան տա, իսկ ընդհանուր առմամբ եղել են դեպքեր, որ ե՛ւ լրագրողն է մեղավոր եղել, ե՛ւ պատասխանողը: Բայց ես կողմնակից եմ, որ լրագրողների հարցում շատ գրագետ եւ մշակված պատասխաններ լինեն: Չեմ ընդունում, որ օգտվելով դիրքից՝ մարդը փորձի վիրավորել դիմացինին: Ընդհանրապես պետք է վիրավորանքը մեր հասարակության միջից դուրս գա, իսկ եթե գործարարը վիրավորել է, ապա դատարանը համապատասխան վճիռ կկայացնի: Այստեղ համարձակության խնդիր չկա, որ նա նման արտահայտություն է թույլ տվել: Կան մարդիկ, որ գործարար չեն, բայց անբարեկիրթ են եւ նման արտահայտություններ են թույլ տալիս: Պարզապես այստեղ մարդու անհատականության խնդիրը կա: Հանրային ճանաչողություն ունեցող մարդիկ պետք է շատ ավելի բարեկիրթ լինեն:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
շարունակելի




Լրահոս