ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿԵԼ Է ՀԱՅԸ
Հայը Զապորոժյեում փրկել է սառույցի տակ հայտնված երեխաներին: Զապորոժյեում 9 եւ 10 տարեկան տղաներն ընկել են լիճը՝ սառույցի տակ: Ականատեսների վկայությամբ՝ սրճարանի մշտական այցելուները՝ Ալեքսանդր Տիխին ու Արթուր Վասոյանը, նկատել են, որ երեխաները դժբախտության մեջ են, եւ օգնության են շտապել: Նրանք խիզախաբար պայքարել են երեխաների կյանքի համար, սակայն իրենց հերոսներ չեն համարում:

321 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայի 5-ամյա բնակչուհին արդեն 321 վիրահատություն է տարել, որից 300-ն արվել է մաշկի փոխպատվաստման համար: Daily Mail-ը գրում է, որ 15 ամսականում փոքրիկն ընկել է եռման ջրի մեջ եւ սարսափելի այրվածքներ ստացել: Չի վնասվել միայն երեխայի դեմքը: Բժիշկներն աղջկա ողջ մնալու շանսերը գնահատել են ընդամենը 5%: Սակայն փոքրիկը հաղթահարել է դժվարություններն ու տարել 321-րդ վիրահատությունը:

ԾԵԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իրանում երկու երիտասարդի կախաղան են բարձրացրել փողոցում մարդ ծեծելու համար: Նրանք մեղադրվում էին ավազակային հարձակման` փողոցում մի տղամարդու ծեծելու ու դանակով սպառնալու մեջ: Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երիտասարդները մոտենում տղամարդուն, քաշքշում, ապա ծեծում: Դատարանի կայացրած վճռում նշվել է, որ երիտասարդները կյանքից զրկվում են «Ալլահին վիրավորելու համար»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս