Հրապարակ. ԲՀԿ-ում չեն կողմնորշվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ագատ քվեարկության կոչով, և արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ: Այնտեղ անորոշություն է, և ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը: Քաղխորհրդի վերջին նիստը, ըստ ԲՀԿ հավաստման, տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, որտեղ հրապարակվել է Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, դրանից հետո, ըստ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, իրենք քաղխորհրդի նիստ չեն արել: “Հրապարակի” այն հարցին, թե ԲՀԿ քաղխորհրդի բազմաթիվ անդամներ պնդում են, որ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունենում, և որ այդ օրը ևս` դեկտեմբերի 12-ին, քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, իրենք չեն մասնակցել և հայտարարության մասին իմացել են մամուլից, Իվետա Տոնոյանը հակադարձելէ. “Բնականաբար, այդպես չէ, նիստ եղել է”: Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը ևս պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, և որ Կոտայքի մարզի պատասխանատուն ինքն է, իսկ Կարապետ Գուլոյանն էլ Աբովյան քաղաքի պատասխանատուն է: “Գագիկ Ծառուկյանի մասով Ձեր դիտարկումը դասական ապատեղեկատվություէ”,-ասել է մամլո խոսնակը:




Լրահոս