«Խորտակված Վենետիկը Հայաստանում վերածնվե՞լ է ուզում, թե՞ Հայաստանն էլ խորտակել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարգև Օհանյանը սոցցանցում գրել է. «Խորտակված Վենետիկը Հայաստանում վերածնվե՞լ է ուզում, թե՞՝ Հայաստանն էլ խորտակել: Այնպիսի տպավորություն է, որ «վենետիկյան հանձնաժողովի» կողմից Սահմանադրության տեքստն ամբողջովին ներկայացվել է, և այնպես է պարտադրվում, որ «հայաստանյան հանձնաժողովը» համարյա չի կարողացել (կամ՝ չի հասկացել, որ) որևէ բան փոխի, խմբագրի՝ազգային ու հայերեն դարձնի: Արդյունքում ՝որոշ առաջադեմ փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ երկրի մայր օրենք սահմանադրություն (նախագիծ) են սողոսկել երկրի ազգային անվտանգության համար վտանգավոր շատ նորմեր, «վրիպակներ» կամ` պարզապես անգրագիտություններ…

Ահա մի քանիսը, որոնք նկատել եմ մինչև 40-րդ հոդվածը ծանոթանալիս.

Հոդված 3- Ի՞նչ է նշանակում «անօտարելի արժանապատվություն» և ինչո՞ւ հոդված 22-ում արժանապատվությունն «անօտարելի» չէ: Կամ՝ ինչո՞ւ «հանրային (այսինքն` պետական) իշխանություն», այն դեպքում, որ հաջորդ՝ 4-րդ հոդվածում արդեն «պետական իշխանություն» է. 3-րդ կետն էլ, կարծում եմ, ավելորդ է.

Հոդված 8- «Բազմակուսակցությո՞ւնը», թե՞ բազմակուսակցականությունը:

Հոդված 17- Գրված է, որ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները «կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով»: Նախ՝ իրավաբանական անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, իսկ «համաձայնագրերը» կնքվում են ի լրումն կամ փոփոխումն պայմանագրի: Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում «հատուկ» և մյուս կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել: Նրանք առավել անկա՞խ են և «կարո՞ղ են», թե՞ «պետք է» կարգավորվեն…

Հոդված 23- Ի՞նչ նոր հասկացություն է՝«բացարձակապես անհրաժեշտ» ուժի գործադրում (և կյանքից զրկում). խոսքը, հավանաբար, «ծայրահեղ անհրաժեշտության» մասին է, պարզապես սխալ է թարգմանված, որը պատիվ չի բերում «հայ վենետիկցիներին»…




Լրահոս