Ժողովուրդ. Ազատամարտիկները արհամարհվել են, իսկ Փայտյանը հրավիրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը: Օրինակ` “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, “Սեծն Տիգրան” աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, Աժ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և այլք անտեսվել են Սեյրան Օհանյանի կողմից: “Ժողովուրդ”-ը պարզել է, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում. “Ինձ համար անհասկանալի է` ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից: Ի՞նչ է սա նշանակում, Սեյրան: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա”: Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյո՞ք Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր և ուշադիր է:


Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս