Պարզվել է Սարի-Թաղում սպանություն կատարողի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին՝ ժամը 00.30-ին, պարզվել է երեկ Սարի-Թաղում տեղի ունեցած սպանությունը կատարած անձի ինքնությունը։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ “կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածք” ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց, անհայտ անձը հրազենից կրակել և սպանել էր Ս. Գալստյանին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս