Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 28-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին՝ հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով: Պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էնգելսի փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանում, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա Բաբայանի այրված դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս