Ո՛Չ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱ, Ո՛Չ 2010 ԹՎԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Տավուշի մարզպետարանում կայացած գյուղատնտեսությանը վերաբերող խորհրդակցությանը մասնակցել է նաեւ  նախարար Սերգո Կարապետյանը:  Նորաշեն համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը դժգոհել է, որ Բերդի տարածաշրջանում միայն  Նորաշենը` Իծաքարի հետ, չեն գազաֆիկացվել: «Գյուղը  ոռոգելի հող չունի, այգիներ չկան, մնացել է լոկ անասնապահությունը, սակայն մարզում իրականացվող անասնապահական ծրագրերը Նորաշենին չեն առնչվում»: Նիգոյանը հիշեցրել է Գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքերը, որն ասել էր, թե իրեն ստախոս կարելի է անվանել, եթե 2010-ին Նորաշենը չգազաֆիկացվի: «Հիմա ո՛չ նախարարը կա, ո՛չ էլ 2010 թվականը»,-նշեց Նորաշենի գյուղապետը: Նիգոյանն իր պահանջները մի քիչ բուռն էր ներկայացնում, ինչի առնչությամբ մարզպետ Արմեն Ղուլարյանը նախարարի աչքին լավամարդ երեւալու համար, նրա խոսելու տոնը «անտակտ» համարեց ասելով, թե ներկա նախարարի մոտ այդպես չի կարելի խոսել նախկին նախարարի մասին:




Լրահոս