Վթար Նուբարաշենի խճուղում. կան վիրավորներ. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են “Մերսեդես” մակնիշի 07 ՕՍ 035 համարանիշի և “Օպել Վեկտրա” մակնիշի Լ 5371 համարանիշի մեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը, ըստ նախնական տեղեկություների, ծանր վիճակում տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը “Մերսեդես”-ի վարորդն է եղել, քանի որ ակնհայտ երևում է, որև նա դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առջևի մասով բախվել “Օպել Վեկտրա”-ին: 




Լրահոս