Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ “Հայոց Արծիվներ” ՀՀԿ) հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ տարբեր զորամիավորումներում: “Հայոց Արծիվները” հերթական հայրենասիրական միջոցառումներ կազմակերպեց ՊՆ 5-րդ և 4-րդ բանակային զորամիավորումների զորամասերում:
Ազգային բանակի կազմավորման տարեդարձի նախօրյակին “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամասեր)՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցան շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանը “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով՝ ձեռքի ժամացույցներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների: Տոնական շքերթից հետո սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար “Հայոց Արծիվները” կազմակերպել էր հայրենասիրական, ժողովրդական երաժշտության համերգ:
Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին “Հայոց Արծիվները” հյուրընկալվել էր Արարատ քաղաքում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան N զորամաս՝ շնորհավորելու սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Խաչիկ Ասրյանը շնորհավորական իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց բանակ-հասարակություն կապը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը (խոսք՝ Խաչիկ Ասրյան. “Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարգարժաԲն հրամանատար, ազգային բանակի հարգարժա”ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի” արծիվներ, հարգելի” հյուրեր, ուղիղ 21 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Ազգային բանակ, որը կայացավ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները, ազգային բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամում էր. Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է սերն ու պաշտամունքը դեպի քո Հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, սերն ու պաշտամունքը դեպի քո մայրենի լեզուն, սերն ու պաշտամունքը դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված և կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՝ հայրենասիրությունը հայոց:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող “Հայոց Արծիվների” և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ՝ ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Միշտ եղեԲք հպարտ, հզոր, միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե”ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցե”ք, որ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե”ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեԲք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե”ք արցախյան փառավոր հերոսամարտի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե”ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե”ք դուք, կեցցեԲ հայ ժողովուրդը, կեցցե” հայոց Նախագահը, կեցցե” Հայաստանի Հանրապետությունը”):
Խաչիկ Ասրյանը “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով և ուժի և հզորության խորհրդանիշ սրով պարգևատրեց զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Թանկարժեք իրային նվերներով՝ ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:
Զորամասի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, դպրոցականների համար “Հայոց Արծիվները” կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:
“Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով