Armtimes-ի հետ զրույցում Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում անունը կապվում է հայտնի սեքս-սկանդալի հետ, ամբողջությամբ հերքում է իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը:
– Պարոն Սահակյան, այսպես ասած, հայտնի սեքս-սկանդալում հիմնականում ձեր անունն է շրջանառվում, ի՞նչ պատմություն է սա, ինչպե՞ս է Տիգրան Առաքելյանի մոտ նման տեսագրություն հայտնվել:
– Այդ հրապարակումների հետ կապված կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում, մնացածը, ով հրապարակել է, նրանցից էլ ճշտեք: Ավելացնելու որեւէ բան չունեմ:
– Իսկ Տիգրան Առաքելյանը…
– Ավելացնելու որեւէ բան չունեմ: Արդեն նշեցի, իրականությանը չի համապատասխանում:
– Տիգրան Առաքելյանը ձեզ հետ կապ հաստատե՞լ է:
– Ես այդ թեմայով այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանելու: Արդեն նշեցի, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի:
– Բայց խոսվում է, որ 14 տարեկան ռուս աղջկա հետ եք սկայպով խոսել…
– Ես արդեն ասացի: