ԿԸՀ-ն հայտարարում է բաց դռների օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ին` ժամը 13.00-ին եւ փետրվարի 4-ին` ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար: Բաց դռների օր է հայտարարվում նաեւ փետրվարի 2-ին` ժամը 12.00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ հավատարմագրված  տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին: Միջոցառմանը կարող են մասնակցել նաեւ ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները:




Լրահոս