
Ոստիկանության ծառայողները հունվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 143 շենքի մոտից՝ իր “ՎԱԶ -21063” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Պ.-ին և ուղևոր` 1968 թ. ծնված Արմեն Մ.-ին: Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերվել է “ԱԿՄ” ինքնաձիգ` 3 պահունակով, որից մեկը դատարկ, իսկ մյուս երկուսը` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի` 15 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: