
Հունվարի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Զինավանի մոտ գտնվող “Տնկարան” կոչվող տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ֆ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության եւ կողոպուտի մեղադրանքով: