ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոհմատիրական Հայաստանում, ուր թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» եւ ավանդույթների խախտում: Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին: Վերջինս նույն ընկերության աշխատանքներն է համակարգում: Ազատելու պատճառը, ըստ մեր տեղեկությունների, այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները: Արդյունքում՝ «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:




Լրահոս