Օգոստոսի 12-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մասիս-Նորամարգ ճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող բնակելի կառույցից (սեփականատեր՝ Գ. Մ.) հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: