ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՐԱՖՖԻ, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՉՐԱՖՖԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդ կա, քաղաքականությամբ զբաղվելով, գիրանում, վիզն ու բոխաղն է հաստացնում, մարդ էլ կա՝ հակառակը, նիհարում է ու դառնում բարեկազմ: Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ կատեգորիային է պատկանում, համենայնդեպս, այդպես է իր նախընտրական քարոզչական հոլովակներում, ուր տեսնում ենք 2000-ականների սկզբի թիկնեղ Րաֆֆուն՝ թշիկներով, իսկ հետո՝ կամաց-կամաց նիհարող Րաֆֆուն: Ասես դիետայի պրոպագանդա լինի: Արդեն բարեկազմ նախագահի թեկնածուն նույն ինքնատիպ ոճով շարունակում է իր քարոզարշավը. երեկ էլ նա ոտքով քայլել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` այցելելով տոնավաճառ, նաեւ` «Երեւան սիթի» սուպերմարկետ, հընթացս ձեռքով բարեւել կանգառներում կանգնածներին:




Լրահոս