Բաղրամյան պողոտայի նստացույցից բերման ենթարկված 237 անձից տուժող է ճանաչվել 4 քաղաքացի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն մեկ ամսից ավել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է Բաղրամյան պողոտայի նստացույցը հունիսի 23-ին ցրելիս ոստիկանների կողմից թույլ տրված պաշտոնազանցությունների փաստով հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս այս գործով տուժող է ճանաչվել 16 անձ, որոնցից 12-ը տարբեր լրատվամիջոցների լրագրողներն են, որոնց նկատմամբ նշված օրը ոստիկանները բռնություն են կիրառել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ օրը նստացույցը ցրելիս ոստիկաններն ընդհանուր հաշվով բերման էին ենթարկել 237 անձի, այդ թվում նաեւ՝ լրագրողների:

Հիմա ստացվում է, որ անհատ քաղաքացիներից տուժող են ճանաչվել միայն 4-ը: Այս երեւույթի պատճառները, կարծում ենք, դժվար չէ կռահել: Մարդիկ համոզված են, որ եթե մինչեւ վերջ պնդեն, որպեսզի իրենց նկատմամբ առանց հիմքի բռնություն կիրառած ոստիկանը պատժվի, ապա իրենք կարող են լրացուցիչ պատմությունների մեջ ընկնել, դրա համար էլ նախընտրել են կատարվածը մատնել մոռացության: Կամ էլ՝ ՀՔԾ քննիչներն են համոզել նրանց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս