Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իրենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել և չի կիրառվում:
Նախկինում տրված վարկի տոկոսադրույքը որոշվում է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով և այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով:
Հորդորում ենք նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010. 31.88.78 հեռախոսահամարով: