ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրանցված եմ մարզում, բայց բնակվում եմ Երեւանում: Աշխատանքի բերումով չեմ կարող հասնել բնակավայր, որպեսզի մասնակցեմ ընտրություններին: Ի՞նչ պետք է անեմ, որ քվեարկեմ Երեւանում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վերափոխել:

Հռիփսիմե Եղիազարյան (26 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այլ համայնքի գրանցում ունեցող ընտրողը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին պետք է դիմում ներկայացնի ըստ հաշվառման` ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին: Դիմումի մեջ պետք է նշվի քվեարկության օրը, գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, առկա է  անձնագրային ծառայություններում: Մենք ըստ այդ հասցեի իրեն լրացուցիչ ցուցակ կընդգրկենք ժամանակավորապես, իսկ հիմնական բնակության վայրի ընտրողների ցուցակից կհանենք: Այսինքն՝ ոչ թե ռեգիստրից ենք հանում, այլ ցուցակից: Սա է կարգը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ա՛յ սա է հարցը. արդյո՞ք տվյալ մարդուն ժամանակավորապես կհանեն բնակության հիմնական վայրի ընտրողների ցուցակից, թե՞ կպահեն եւ նրա անունից կքվեարկեն հօգուտ Սերժ Սարգսյանի:




Լրահոս