Էրեբունու ոստիկանները տաք հետքերով բացահայտել են մայրասպանության դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների, ինչպես նաև նույն բաժնի քննչական բաժնի աշխատակիցները բացահայտել են հունվարի 28-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած դաժան սպանությունը: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07:30-ի սահմաններում Մուրացան 64 տան բնակիչ 44-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ոստիկանության էրեբունու բաժին հայտնել էր, որ մայրը` 75-ամյա Գեղանուշ Մանգյանը աստիճանավանդակներից ընկել և մահացել է: 
Նույն օրը Էրեբունու ոստիկանները հաղորդագրություն էին տարածել, որ կինը հանկարծամահ է եղել և նշանակել էին դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մինչ դատական բժշկի եզրակացության ստանալը Էրեբունու ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված տանը հաճախակի տեղի են ունեցել վիճաբանություն կնոջ և նրա մյուս որդու` Կարեն Սենեքերիմյանի միջև, ով ամուսնալուծված է եղել և ամեն անգամ բողոքել է, որ պատճառը մայրն է եղել: 
Դեպքի օրը Գագիկը քնած է եղել, երբ արթնացել և նկատել է, որ մայրը անկողնում մահացած է, իսկ եղբայրը` Կարենը, արդուկելիս է եղել իր հագուստները: Գագիկը Կարենից հետաքրքրվել է, թե տեղյակ է մոր մահվան մասին, նա պատասխանել է, որ չգիտի, թե որտեղ է մայրը, իսկ հետո էլ հայտնել է թե. ,փիլաքյանների վրա էր, գլուխը պտտվեց, ընկավ և ես իրեն տեղափոխել եմ ննջարանե:
Երեկոյան ստացվում է դատաբժշկի եզրակացությունը, որով հայտնում են ոստիկանությանը, որ կնոջ մահվան պատճառը բռնությունն է և մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետևանքով: Նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանները եղբայրներին բերման են ենթարկում բաժին, որտեղ էլ Կարենը խոստովանում է իր կողմից կատարած դաժան սպանությունը, ով նախ ծեծի է ենթարկել մորը, հետո խեղդամահ արել ու հայտարարել, թե մայրը ինքնագիտակցությունը կորցրել և աստիճաններից վայր է ընկել:
Այսօր` հունվարի 30-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Կ. Սենեքերիմյանը ձերբակալվել է, իսկ Գ. Սենեքերիմյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, ով ի դեպ տեղյակ չի եղել եղբոր կողմից մորը դաժանաբար սպանելու փաստից: 
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի




Լրահոս