Շվեդիայի դատախազությունը հինգշաբթի օրը հանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հանդեպ ներկայացված մեղադրանքների մի մասը, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Խոսքը գնում է 4 մեղադրանքներից 2-ի մասին՝ սեռական բնույթի հանցագործությունների կատարելու մասով: Օգոստոսի 18-ին լրանում է ևս մեկ հանցագործության վաղեմության ժամկետ , որում մեղադրվում է Ասանժը:
Նշենք որ WikiLeaks-ի հիմնադիրը 2012 թ հուլիսի 19-ից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: