Գառնի-Երեվան ճանապարհին մեքենան արգելափակվել է ձյան պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գառնի-Երեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենան ձյան պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 30-ին, ժամը 02.46-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Հ. Մաթեւոսյանին պատկանող “ՎԱԶ-2106” մակնիշի 29 OU 551 պետհամարանիշի ավտոմեքենան:




Լրահոս