ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ երեկվա նիստում անդրադարձ է եղել Հայաստանում մամուլի ազատության վիճակին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ-ում զրպարտության ապաքրեականացման օրինագծի ընդունումը ժամանակին համարվեց մեծ քայլ, սակայն անմիջապես հետո սկսվեց նոր իրականություն: «Այսօր հնարավոր է դարձել լրատվամիջոցների հանդեպ ճնշում գործադրել՝ դատական կարգով խոշոր տուգանքներ պարտադրելով,-ասել է նա` հավելելով,-պետք է լինի զրո հանդուրժողականություն լրագրողների հանդեպ որեւէ բռնության նկատմամբ»:

ՀԱՄՈԶՎԵՑԻ՞Ն
Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան Արմեն Աշոտյանի, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խախտել է որեւէ օրենք, ապա ընդդիմախոսները եւ խախտման «զոհերը» (ենթադրում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ԲՈՒՀ-երի տարածքում պարտադրված բարեւած ուսանողները) հանգիստ կարող են դիմել դատարան՝ պաշտպանելու իրենց խախտված իրավունքները: Բա ինչի համար են Հայաստանի Հանրապետության անկախ դատարանները.»։ Իսկ մինչ այդ  Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեղադրել էր Հովհաննիսյանին օրենքը խախտելու մեջ. «Զարմանալի է: Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը: …Րաֆֆին ոչ միայն կոպտորեն խախտել է օրենքը, այլեւ բավարար խիզախություն չունի այդ արձանագրված փաստն ընդունելու համար: Իսկ այս բանավեճին «թամաշա» անողները, հուսամ համոզվեցին, որ Րաֆֆին «իշխանական» թեկնածու չէ»:

ԱՆԴՐԻԱՍԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է
ՄԻՊ արագ արձագանքման խումբը երեկ այցելել է Անդրիաս Ղուկասյանին՝ հետաքրքրվելու վերջինիս առողջական վիճակով: «Ղուկասյանն ասել է, որ ոչ մի բողոք չունի, առողջական վիճակը, փառք Աստծո, նորմալ է: Ղուկասյանը միայն բողոքել է եղանակային պայմաններից, որ եթե ցրտի, ինքը խնդիրներ կունենա: Խնդրել է, որ վրան տրամադրեն, բայց չգիտեմ՝ վրանն ով կտրամադրի, դեռ հայտնի չէ նաեւ՝ ոստիկանները թույլ կտան վրան տրամադրել, թե ոչ»,-Lurer.com-ին ասել են ՄԻՊ գրասենյակից:

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն,  որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Քննարկվել եւ ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2012թ. գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ 2012թ. բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 15 մլրդ  դրամի սահմանագիծը: Հարուցվել է 105.570 կատարողական վարույթ նախորդ տարվա  91.604-ի դիմաց, աճը կազմել է 115 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 15.461.770.966  դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված եւ վերականգնված 14.282.842.295 դրամի  դիմաց։ Աճը կազմել է 108 տոկոս:




Լրահոս