ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լավ մեքենա քշելը մեր կյանքի մասն է»:

Գեւորգ Վարդանի Սեդրակյան yerkir.am

Վարդան Սեդրակյանի որդին, բացի նրանից, որ վստահ է հոր հաղթանակի վրա, նաեւ օլիգարխին վայել կյանք վարելու կողմնակից է: Մեքենան ընդամենը փոխադրամիջոց է, կենսական անհրաժեշտություն: Եվ եթե մարդն իր կյանքի անբաժան մասը պիտի համարի լավ մեքենա քշելը, ապա նա չի կարող հոգ տանել այն մարդկանց մասին, որոնք առհասարակ մեքենա ունենալու հնարավորություն չունեն: Նախագահի թեկնածուի որդին նման խոսքերով կարող է պարզապես հիասթափեցնել իր հոր ընտրազանգվածին, քանի որ ընտրողներն իրենց կյանքի որակը փոխելու ունակ նախագահ են ուզում, այլ ոչ թե սեփական ընտանիքի անդամների համար լավ մեքենաներ ապահովող:




Լրահոս