ԹՈՂ ՍԵՐԸ ԵՐԿԱՐ ԱՊՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Մեզանում այն նշում ենք նաեւ որպես սիրահարների  տոն: Այս տարի այն  կնշենք հունվարի 26-ին: Այդ օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ. 22:00-ն, կմատուցվի սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Սիրո մասին զրուցեցինք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ:

ԱՐԱՄՈ
-Չգիտեմ՝ կստացվի նշել տոնը, թե ոչ, բայց կարծում եմ՝ Էմման առանց նվերի չի մնա: Երիտասարդ տարիներին խենթ բաներ արել եմ: Հիմա այն ռոմանտիկը չեմ, ինչպիսին 20-25 տարեկանում էի:
-Ձեր զույգը նշո՞ւմ է սիրո տոնը:
-Մենք չենք սպասում, որ հունվարի 26-ը գա, նոր մեր վերաբերմունքը ցույց տանք միմյանց նկատմամբ: Չեմ կարող ասել, թե տոնի նկատմամբ անտարբեր ենք, բայց հատուկ այդ օրվա հետ կապված պլաններ չենք գծում: Ծաղիկներ, նվեր կամ համբույր մենք միայն տոներին չենք տալիս: Կարեւորը քո ներքին սերն է, որը տալիս ես քո կողակցին: Սիրելու մասին հաճախ չեն ասում, արժեզրկվում է աստվածային այդ զգացմունքը: Դա քո ապրելակերպն է, ձեր հարաբերությունները, բայց ոչ խոսքերը: Թող որ սերը երկար ապրի զույգերի մեջ:

ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆ
-Երբեք էլ բառերով չես կարող ասել` ինչ է սերը, արդեն չեմ էլ մտածում այդ երեւույթին որեւէ սահմանում տալու մասին:
-Ձեր ամուսինն ի՞նչ գեղեցիկ ու ռոմանտիկ արարքներ է կատարել Ձեզ գրավելու համար:
-Ամենառոմանտիկն ամուսնության առաջարկն էր: Իմ ծննդյան օրն էր, էնպես ստացվեց, որ ես թատրոնում էի ու մտա իմ գրիմանոց, որտեղ ամբողջ հատակը պատված էր վարդի թերթերով, պատուհանից երեւում էր «ըցՊՖ ՎՏպռ ՋպվՏռ» արտահայտությունը, ու քանի որ իմ գրիմանոցը երկրորդ հարկում է, մեկ էլ պատուհանից աստիճաններով բարձրացավ Դավիթն ու առաջարկեց ամուսնանալ: Այդ պահին նույնիսկ կատակեցի՝ ասելով, դե լավ, այսքանից հետո քեզ ո՞նց մերժեմ:
-Ձեր մաղթանքը:
-Ովքեր զույգ չունեն ու երազում են հանդիպել, խորհուրդ կտամ մի քիչ ավելի մոտ փնտրեն, որովհետեւ շատ հնարավոր է, որ ասպետը հենց կողքիդ է, դու չես նկատում:
Լուրջ քայլ անելուց առաջ էլ երկար մտածեն, կարեւորը՝ ամեն ինչ սիրով լինի: Ամուսնացածներին կմաղթեմ ամուր պահել ընտանիքը, որ քո կողքի մարդը երջանիկ լինի քեզ հետ:

ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ
-Տոներին շատ քիչ եմ հետեւում, բայց կարող եմ ամեն օր ինչ-որ առիթ ստեղծել, պարտադիր չէ՝ գա տոնը, նոր ծաղիկ կամ նվեր տամ: Հետո էլ փորձը ցույց է տալիս, որ տոների ժամանակ ամեն ինչ շատ ավելի ստանդարտ է անցնում, խենթություններ ավելի քիչ են լինում: Չնայած լավ է, որ հիշեցրիք սիրահարների տոնի մասին:
-Երբեւէ աղի բլիթ կերե՞լ եք:
-Դպրոցական տարիներին այդ անհեթեթությունը (իհարկե ինձ համար) արել եմ. մի անգամ կերա ու ամբողջ գիշեր չեմ քնել, քանի որ անընդհատ արթնանում ու ջուր էի խմում:
-Ձեր մաղթանքը բոլոր սիրահար զույգերին:
-Որ սիրեն, հասկանան իրար ու ամենակարեւորը` զիջեն: Միայնակ սրտերին էլ կմաղթեմ՝ հանդիպեն իրենց կեսին, բայց այն ժամանակ, երբ իրենք պատրաստ կլինեն: Ո՛չ շատ շտապել է պետք, ո՛չ էլ ուշանալ:

ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Որպես սիրո տոն՝ ավելի շատ Սուրբ Վալենտինն ենք նշում, բայց Սուրբ Սարգսի մասին էլ չենք մոռանում:
-Սովորության համաձայն՝ չամուսնացածներն աղի բլիթ են ուտում:
-Ես մեկումեջ կերել եմ այդ բլիթը, ամեն տարի պարտաճանաչ ձեւով չեմ անում:
-Ինչպե՞ս եք նշելու տոնը:
-Երկուշաբթիից շաբաթ նկարահանման եմ ու դասի, եթե կիրակի լիներ, գուցե ինչ-որ բան պլանավորեի:
-Ի՞նչ կմաղթեք սիրահարներին:
-Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց սիրելիին, թող գտնեն այս տարի, ովքեր դեռ ժամանակ ունեն, թող գտնեն 2-3 տարի հետո, չխառնվեն իրար, տագնապի մեջ չընկնեն, ամեն ինչ իր ժամանակին է լինում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս