ՉԵՆ ԲԱԺԱՆՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն մասին, որ «Կարգինի» տղաները` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, բաժանվում են, առաջին անգամը չէ, որ լսում ենք: Սակայն վերջերս տղաներն ավելի հաճախ են առանձին ներկայանում, ինչը կրկին տարատեսակ խոսակցությունների առիթ է տվել: Հիմա ի՞նչ, Հայկոն ու Մկոն իսկապե՞ս բաժանվում են, թե՞… Հարցի վերջնական պատասխանը ստանալու համար դիմեցինք Մկրտիչ Արզումանյանին, որը պարզաբանեց. «Մենք շատ երկար տարիներ միասին աշխատել ենք ու դեռ շատ բան ունենք միասին անելու: Պրոյեկտներ կան, որտեղ ես ինձ չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ մասնակցում, եթե Հայկին հարմար է, ինքն է մասնակցում: Կլինեն տարբեր նախագծեր, որտեղ միայնակ հանդես կգանք` առանձին-առանձին, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք միասին աշխատել»:
Մկոն հերքեց նաեւ լուրերն այն մասին, որ իր եւ Հայկի միջեւ կոնֆլիկտ է ծագել. «Ի՞նչ կոնֆլիկտ, նման բան չի եղել: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքները, մոտ ապագայում էլ նոր ծրագրեր ունենք, որոնք կներկայացնենք: Ես կարծում եմ` նման խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Հայկը մեր գործերով գնացել էր Ամերիկա: Հիմա Հայկն այստեղ է, ինչպես տեսնում եք, կրկին նկարահանվում ենք: Հավատացնում եմ՝ ոչ մի խնդիր չունենք»:




Լրահոս