ՊՐԵՄԻԵՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին «Արմենիա» հեռուստաալիքով տեղի կունենա երգչուհի Զարուհի Բաբայանի «Ես ձեզնից մեկն եմ» ֆիլմի պրեմիերան: Այս վավերագրական ֆիլմը նկարահանվել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին է» բարեգործական ակցիայի ընթացքում, որի շրջանակում երգչուհին Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ մարմնի թատրոն»-ի հետ համատեղ 2012թ. նոյեմբերից 13 համերգ է տվել Հայաստանի ու Արցախի սահմանային զորամասերում: Զարուհին նաեւ նախօրոք շնորհավորել է հայկական բանակին` 21-ամյա տարեդարձի առթիվ: «Մեր բոլոր զինվորներին ավելի շատ ուժ ու էներգիա եմ մաղթում: Խոստանում եմ, որ մեր հանդիպումները դեռ կշարունակվեն»,-նշել է  երգչուհին:




Լրահոս