ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, թե երեխաների որ խավի խնամքն ու դաստիարակությունն է իրականացնում խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու համար:

Արփիկ Իսրայելյան (31 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի՝ 6-18 տարեկան երեխաների խնամքը եւ դաստիարակությունը:
Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում:
Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա պետք է ներկայացնել`
1) դիմում,
2) ծննդյան վկայական (բնօրինակը եւ պատճենը),
3) բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին,
4) բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
5) տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (եթե առկա է),
6) ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
7) տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների
իրավունքների պաշտպանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծես թե դիտմամբ այնքան են բարդացնում թղթաբանությունը, որ իսկապես անապահովները կանգնեն լրացուցիչ դժվարությունների առջեւ: Առհասարակ մեր պետական հաստատություններում սիրում են դժվարություններ ստեղծել:




Լրահոս