Ժողովուրդ. Արթուր Բաղդասարյանը պլան է պահանջում իր նախարարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Օրինաց երկիր” կուսակցութան առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, միմիայն մտածում է իր բիզնեսների ընդլայնման մասին: “Ժողովուրդ”-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Բաղդասարյանն ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարներին հաճախ վատ դրության մեջ է դնում` ասելով, թե պետք է այնպես աշխատել, որ կուսակցության բիզնեսը զարգանա: Այլ կերպ ասած` Հայաստանում ընդունված ավանդույթի համաձայն` նախարար նշանակողը նրանցից ,պլանե է պահանջում: Այնուամենայնիվ, թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս հայտարարել է, որ իրականում նման բան չկա. “Այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, անհեթեթություն են: Ա. Բաղդասարյանը և ՕԵԿ-ն աշխատում են երկրի բարեփոխումների ու դրական գործունեության համար”:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս