Արթուր Սարկիսովը կվիրահատվի և 2 ամիս չի խաղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 1.5-2 ամիս:

«Տորպեդո»-ի հետ խաղում Սարկիսովը դաստակի կոտրվածք է ստացել, և նրան անհրաժեշտ է վիրահատություն, որը կարվի Մոսկվայում:

Նշվում է, որ այդպիսի վնասվածքից և վիրահատությունից հետո ապաքինման համար պահանջվում է մոտ երկու ամիս:

 




Լրահոս