Ե՞րբ է ՀԷՑ-ն անցկացնելու խոստացված աուդիտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ օրս անհայտ է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում խոստացված աուդիտը երբ է անցկացվելու:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանից պարզել, թե այդ գործընթացը որ փուլում է: «Դեռեւս նույն փուլում է: Նախ պետք է տեխնիկական առաջադրանքն ամփոփովի, դրանից հետո նոր կսկսվի ընտրության փուլը, դեռեւս տեխնիկական հարցերը պետք է լուծվեն»,- ասաց Սարջանյանը:

Հավելենք, որ Կառավարության նիստում էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ էլէներգիայի թանկացումը պետբյուջեից չի փոխհատուցվի:

Այսինքն՝ Կառավարությունը կփոխհատուցի միայն բնակչության սպառած էլէներգիայի սակագնի` 6,93 դրամի թանկացումը: Իսկ ձեռնարկությունները, ինչպես պարզվում է, օգոստոսի 1-ից արդեն նոր` բարձրացված սակագնով պիտի վճարեն էլէներգիայի վարձի դիմաց:




Լրահոս