Ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Արմեն Կանեվսկոյի ազգականը. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 31-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի, հատկապես կարևորագույն գործերով քննիչի կողմից ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռուստամ Սահակյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Սայաթ-Նովա պողոտայից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել երկու “Մերսեդես G 500” և մեկ “Պրիորա” մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երեք ավտոմեքենաները երթևեկում էին շարասյունով, իսկ բոլորի համարանիշները 77-777 թվերով և տարբեր տառերով էին:
Երբ ֆոտոլրագրողը “Գայի պլաշադկա” մտնելուց սկսել է լուսատեսաձայնագրել նշված ավտոմեքենաները, Ռ. Սահակյանը սկզբից ֆոտոլրագրողին հայտնել է, որ թե՛ նա, թե՛ լրագրողներն իրենց աշխատանքն են կատարում, սակայն որոշ ժամանակ անց, ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելուց հետո, սկսել է հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնել Գ. Շամշյանի հասցեին՝ ասելով, թե ,սաղ լրագրողները զակազ կատարողներ են, զակազ տվողին և նկարողներին, և նաև քեզ սատկացնելու ենքե, և սկսել է խոչընդոտել ֆոտոլրագրողի աշխատանքին:
Տեսնելով, որ Գ. Շամշյանը հակադարձում և չի դադարեցնում նկարահանումները, նա փորձում է հարձակվել ֆոտոլրագրողի վրա, սակայն դա կանխվում է ՃՈ աշխատակիցների կողմից:
Որոշ ժամանակ անց, մեկ այլ երիտասարդ է ժամանում տուգանային հրապարակ, ով նույնպես հայհոյանքներ և սպառնալիքներ տալով՝ փորձում է հարձակվել Գ. Շամշյանի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր հեռանալուց հետո ոստիկանությունը Ռ. Սահակյանին բերման է ենթարկում Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղ էլ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նախապատրաստված նյութերն ուղարկվում Մալաթիայի ոստիկանության քննչական բաժին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ձերբակալված Ռ. Սահակյանը հանցագործ աշխարհում հայտնի ,օրենքով գողե, հանգուցյալ Արմեն Կանևսկոյի ազգականն է, իսկ նշված ավտոմեքենաները պատկանում են Ա. Կանևսկոյի ազգականներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս