Սպասվում է փոփոխական ամպամածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ առավելապես ձյուն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 2-ին, 3-4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 2-ին ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-ին կբարձրանա 5-7 աստիճանով:  Երևան քաղաքում` հունվարի 31-ին, փետրվարի 01-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 02-ին սպասվում են տեղումներ, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս