Մխիթար Ավետիսյանը հայր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականը սկսվեց բարի լուրերի տեղատարափով: Հայտնիներից մի քանիսը ծնող դարձան: Հունվարի սկզբին լույս աշխարհ եկավ երգիչ Մայքլ Քոթանջյանի  դուստրը, օրեր առաջ երրորդ անգամ մայրացավ “Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999” եւ “Mrs. Globe 2009” մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանը: Մինչ որդու՝ Մենուայի ծնվելը, գեղեցկուհին արդեն ուներ երկու դուստր: Օրեր առաջ հայր է դարձել դերասան Մխիթար Ավետիսյանը: Նա եւ Պարի պետական անսամբլի պարուհի Մարիանա Հակոբյանը դուստր են ունեցել. փոքրիկը ծնվել է 3,4 կգ քաշով, 49 սմ հասակով: Ծնողներն իրենց առաջնեկին Միլա են անվանել: 




Լրահոս