Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի ուշ:




Լրահոս