Armenian text to speach

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք “Զարգացման քաղաքականության գործառնություն” ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը եւ նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ավիացիոն, սոցիալական, հարկաբյուջետային, բնապահպանական ոլորտները: Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցերի:



Լրահոս