ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2012թ. վճարել են շուրջ 3,9 մլրդ. դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը՝ 834 մլն 534 հազար դրամ վճարման ցուցանիշով:
Երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝145-րդ տեղ (վճարել է 668 մլն 793 հազար դրամ ), երրորդը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (286-րդ տեղ՝ 324 մլն 76 հազար դրամ), իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը չորրորդն է (291-րդ տեղ՝ 318 մլն 191 հազար դրամ):
Խոշոր հարկատուների ցանկում  ընդգրկված են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը,  Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը,  Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3,9 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2011 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,3 մլրդ դրամ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն




Լրահոս