![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/rivaldo_brazil_getty_630.jpg)
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կրկին ավարտել է կարիերան։
Ինչպես տեղեկացնում է «AFP»-ը, հարձակվողը խնդիրներ ունի ծնկի հետ։ Նա խոստովանել է, որ հանդիպումներից առաջ ստիպված է ցավազրկող ներարկումներ ստանալ։ Այս անգամ Ռիվալդոն բացառել է կարիերան վերսկսելու տարբերակը։
Հիշեցնենք, որ 43-ամյա բրազիլացին կարիերան վերսկսել էր «Մոժի Միրինինում»: