Լեգենդների խաղ. Լատինական Ամերիկայի թիմը հաղթանակ տարավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 8-ին, Երևանում կայացավ  լեգենդների խաղը: Միմյանց դեմ էին դուրս եկել Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Երևան:

Որպես Լատինական Ամերիկայի թիմի գլխավոր մարզիչ հանդես եկավ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, իսկ Եվրոպայի թիմի մարզիչն էր Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին:

Խաղն անցավ գոլառատ պայքարում ու ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով: Ռոնալդոյի թիմից գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էլ Ռոսարիոն: Եվրոպայի թիմից գոլով աչքի ընկան Ֆիգոն և Ջորկաեֆը:




Լրահոս