Ռուսաստանում անշարժ գույքի 30 արքաներից 3-ը հայ են. Forbes

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի “արքաների” վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված 30 ներկայացուցիչներից 3-ը հայեր են։
“Տաշիր” հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը 3-րդ հորիզոնականում է։ ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացվող նրա տարեկան եկամուտը կազմում է 720 մլն դոլար։
 
Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռեուտովում, Յարոսլավլում, Բելգորոդում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում, Յալթայում, Վոլոգդայում, Տուլայում, Տվերում, Սմոլենսկում, Երևանում և այլուր։
Նրա ամենամեծ օբյեկտներն են Մոսկվայում գտնվող “ՌԻՈ” առևտրի կենտրոնը՝ 300.000 քմ տարածքով, և “Երևան պլազա”-ն՝ 80.000 քմ տարածքով։
Սամվել Կարապետյանն առաջին գումարը վաստակել է Հայաստանում՝ 1990-ականների սկզբին, ապա տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծածախ առևտրով և տեքստիլի արտադրությամբ։
Այժմ “Տաշիր”-ը բազմապրոֆիլ ընկերություն է։
Սամվել Կարապետյանը ,Տաշիրե մրցանակաբաշխության ընթացքում բնակելի տներ էր նվիրել շոուի հաղորդավարներին, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին։
 
Ցուցակի 25-րդ տեղն է զբաղեցրել Դանիլ Խաչատուրովը, ով “Լեգիոն դեվելոփմենթ” ընկերության սեփականատերն է։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 80 մլն դոլար է։ Գործունեություն է ծավալում Մոսկվայում։
Խոշոր օբյեկտներն են՝ բազմաֆունկցիոնալ համալիրներ “Լեգիոն I” և “Լեգիոն III”-ը՝ ընդհանուր 130.000 քմ տարածքով։
Սկզբում զբաղվել է արժեթղթերի առքուվաճառքով, աշխատել է “Սլավնավթ”-ում, մասնակցել է “Ռոսգոսստրախ” -ի մասնավորեցմանը, որի գլխավոր տնօրենն է դարձել 2004 թ.-ին։ “Ռոսգոստրախ” բանկի համասեփականատեր է։
 
Դանիլ Խաչատուրովը սիրում է զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով։
26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանը։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 70 մլն դոլար է։ Գործում է Մոսկվայում։ Խոշոր օբյեկտներն են “Ռոմանով դվոր” (43.500 քմ) և “Վրեմենա գոդա” (64.000 քմ) բիզնես կենտրոնները։
 
RD group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը մոսկովյան շուկայի ամենահանելուկային ֆիգուրն է։ 1997թ.-ին նա վերանորոգել է Մոսկվայի կենտրոնում գտնվող “Ռոմանով դվոր” բիզնես կենտրոնը։ Թե ինչով է զբաղվել մինչ այդ, անհայտ է։
 
RD Group-ը 2012 թ.-ին ձեռք է բերել “Վրեմենա գոդա” առևտրի կենտրոնի 40%-ը և այժմ, մամուլի տվյալներով, բանակցություններ է վարում մյուս 60%-ի գնման շուրջ։
 
Forbes-ի ցուցակը գլխավորում է “Киевская площадь” ընկերությունը, որի սեփականատերերն ադրբեջանցիներ Զարահ Իլիևը և Գոդ Նիսանովն են, որոնց տարեկան եկամուտը վարձավճարներից կազմում է 1.1 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում “IKEA Мос” ընկերությունն է, որի սեփականատերն ազգությամբ շվեդ Ինգվար Կամպրադն ու իր ընտանիքն են։
  
tert .am




Լրահոս