ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 5000 եվրոյի չափով գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: Այս գումարը արդարադատության նախարարությանն անհրաժեշտ է տուգանք վճարելու համար, քանի որ «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի եւ Մոլդովայի Հանրապետության» գործի շրջանակներում 2012 թվականի հուլիսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացրել: Ու սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում գործունեություն ծավալող դատավորների վճիռների արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին, որի տրված հարկերից գործադիր մարմինը ստիպված է լինում տուգանք վճարել:




Լրահոս