ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ
Հունվարի 29-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ԱԺ նախկին աշխատակից, լրագրող Գոհար Արշակյանի դեմ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցի քննությունը: ԱԺ 4-րդ գումարման լիազորությունների ավարտման օրը` 2012թ. մայիսի 31-ին,  լուծվել է Գոհար Արշակյանի աշխատանքային պայմանագիրը: Դրանից հետո նա դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոն՝ գործազուրկի կարգավիճակ ու նպաստ ստանալու համար: Սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, թե  աշխատանքային գրքույկում հայտնաբերվել է, որ Գ. Արշակյանը 16-17 տարի առաջ` 1995-1997թթ., եղել է նպաստառու գործազուրկ եւ միաժամանակ աշխատել Հայաստանի պետական՝ Հանրային հեռուստատեսությունում:

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանի եղբայրը` 32-ամյա Արթուր Դանիելյանը, վարելով «Ինֆինիտի» մակնիշի 66 TT 909 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48 կմ-ոց հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին եւ կողաշրջվելով՝ հարվածել ձորակում գտնվող ծառին: Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

ՀԵՐԹԱԿԱՆԸ
Հունվարի 26-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:




Լրահոս